14:32   18-10-2016
Արտոնյալ վարկեր՝ էներգախնայող բնակարան ունենալու համար. «Վարկային պատմություն»
Թողնել մեկնաբանություն

Եթե բնակարանիդ նորոգման ժամանակ կիրառես էներգախնայող հումք ու արտադրանք, փոխես մուտքի դուռն ու պատուհանները կամ կատարես էներգիայի խնայողության համար ցանկացած այլ աշխատանք, ապա Գլոբալ Կրեդիտը պատրաստ է վարկավորել քեզ արտոնյալ պայմաններով: Ինչպես նաև դրամաշնորհ տալ՝ նույն այդ վարկը մարելու համար: Ավելին, եթե որոշես բնակարանդ ջեռուցել արևային սարքավորումներով, ապա դարձյալ կարող ես ակնկալել վարկավորում՝ մատչելի տոկոսադրույքով ու հարմար պայմաններով: «Վարկային պատմոթյուն» հաղորդաշարի այս թողարկմանը «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար Արթուր Սիմոնյանը ներկայացնում է «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակում տրվող վարկատեսակները:
*«Ջերմ Օջախ» ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության և Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ:

Loading...