18:00   20-10-2016
Զոհվելու պատրաստ մարդը չպիտի մտածի, թե ինչպես է ապրելու իր ընտանիքը. «Ազգ-բանակ» կոնցեպտն ու ապահովագրական գործիքները. «Ապահովագրություն և ոչ միայն»
Թողնել մեկնաբանություն

Ըստ գործող օրենսդրության, զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվող օժանդակությունը շուրջ 1.6 մլն դրամ է: Պատշաճ ապահովագրական մեխանիզմների ներդրման արդյունքում հնարավոր է այդ թիվը տասնապատկել: Գումարը զոհվածի հարազատներին, իհարկե, չի մխիթարելու, բայց թույլ կտա կերակրողին կորցրած մարդկանց հետագա կյանքը կազմակերպելու համար ժամանակ շահել: Պաշտպանության նորանշանակ նախարարի կողմից շրջանառության մեջ դրված «ազգ-բանակ» եզրույթը նախևառաջ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է նախատեսում: Զոհվածի ծնողը ոչ մի դեպքում չպիտի ինչ-որ չինովնիկի դռան առաջ վիզ ծռի:

16:31   16-05-2022
Loading...