14:05   25-10-2016
Գյուղատնտեսական վարկեր՝ ցածր ռիսկայնությամբ. «Վարկային պատմություն»
Թողնել մեկնաբանություն

Երբ ասում ենք, որ գյուղատնտեսական վարկերը ռիսկային են, որ գյուղացին եղանակային պայմանների կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարողանում մարել վարկը, մոռանում ենք սուբյեկտիվ գործոնը: Հաճախ, վերցնելով վարկ գյուղատնտեսական գործունեության համար, գյուղացին այն ծախսում է այլ՝ սպառողական նպատակներով: Արդյունքում չկա եկամուտ, կա ֆինանսական պարտավորություն ու լուրջ խնդիրներ վարկատու կազմակերպության հետ: «Գլոբալ կրեդիտ» ՈւՎԿ-ի գյուղատնտեսական վարկատեսակները տրվում են գյուղատնտեսական հատուկ ծրագրերի շրջանակում, որոնք պարտադրում են վարկառուին վարկը ծախսել բացառապես նպատակային: Արդյունքում կա հաշվարկելի եկամուտ և չկան ֆինանսական խնդիրներ: Վարկատեսակների մասին մանրամասներ ներկայացնում է «Գլոբալ կրեդիտ» ՈւՎԿ միկրո ֆինանսավորման և գյուղատնտեսական վարկավորման բաժնի ղեկավար Նաիրա Բաբայանը:

Loading...