16:25   03-04-2021
Իրանի միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի անմիջակա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին Վիեննայում
Թողնել մեկնաբանություն

Իրանի միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի անմիջակա հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին՝ Վիեննայում։ Ապրիլի 2-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական շրջանների մի աղբյուր։

«Վիեննայում կայանալիք միջոցառումներին, որոնք սկսվելու են ապրիլի 6-ին, մեր մասնակցության ձեւաչափի հարցը մշակվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Իր հերթին Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ամփոփելով հանձնաժողովի կայացած նիստի արդյունքները, հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) համատեղ հանձնաժողովի կրկնակի նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ

Loading...