Երբ վարկը վերցնում ես մեկ նպատակի համար և ծախսում այլ նպատակով, դու խնդիր ես ստեղծում ոչ միայն քեզ, այլև վարկատու կազմակերպության համար: Վարկատու կազմակերպությունն ի սկզբանե հաշվարկում է քո ֆինանսական հնարավորություններն ու ռիսկերը, և երբ դու խախտում ես նախնական պայմանները, ստեղծում ես նոր ռիսկեր, որոնք կարող են անկանխատեսելի լինել: Արդյունքը պարզ է. դու չունես նախապես հաշվարկված եկամուտը և ունես ֆինանսական լուրջ խնդիրներ: «Վարկային պատմություն հաղորդաշարի» այս թողարկմանը «Գլոբալ կրեդիտ» ՈւՎԿ մոնիթորինգի իրականացման բաժնի ղեկավար Արթուր Սոխոյանը կներկայացնի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ վարկի ոչ նպատակային ծախսը: