20:10   05-04-2021
Ավարայրի ճակատամարտում զոհվեցին բոլոր առաջնորդները, բայց ժողովուրդը չնահանջեց, կապիտուլյացիա չստորագրվեց, պայքարը շարունակվեց շուրջ 30 տարի
Թողնել մեկնաբանություն

Վարդանանց պատերազմը, Ավարայրի ճակատամարտը
տարիներ ի վեր անարդարացիորեն, տգիտորեն հեգնանքով  է մեկնաբանվել. Եղիշեի երկի
խորքերն ուսումնասիրելու, ուսանելու փոխարեն արհամարհվել է ինքնության, հայրենիքի,
հավատքի համար մղված պայքարը: Ինչու պիտի հարյուրավոր էջերով շարադրվեին, եթե անկարևոր
էին….: Եղիշեն, մեր պատմիչները չէին ապրում միայն իրենց ժամանակի՝ 10-20 տարվա կտրվածքով,
այլ ժամանակից ու տարածությունից դուրս էին. մեզ համար էին ապրում, մեզ համար շարադրում
պատմությունը: Եղիշեի երկը մեր կենսագրության փաստաթուղթն է: Հավատքը, ինքնությունը
զեղչելու պայման էր դրված. ազգը Վարդան սպարապետի գլխավորությամբ հրաժարվեց օտարահպատակ
դառնալ: Ավարայրի ճակատամարտում զոհվեցին բոլոր առաջնորդները, բայց ժողովուրդը չնահանջեց,
կապիտուլյացիա չստորագրվեց, պայքարը շարունակեցին շուրջ 30 տարի, մինչև որ հասան ձեռնտու
դաշնագրի կնքման: 

Loading...