Իշխանությունը մի պետական օղակով քանդում է, մյուս պետական օղակով՝ քննադատում իր արածը: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ ոչ այնքան բուն խնդրին, այլ դրա հետևանքներին: Օրինակ, ինչու մարդիկ իրազեկված չէին կամ ինչու փոշի բարձրացավ: Այնինչ մարդկանց հետաքրքրում էր, ոչ թե ինչու փոշի բարձրացավ, այլ ինչպես է վաճառվել այդ շենքը, այնուհետ՝ պայթեցվել: «Եվրոերևանի» և գերուռճացված պետական հաստիքների մասին՝ «Իրական իրավունք» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում: