10:00   07-04-2021
Մեծ Բրիտանիայում դադարեցրել են AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայում դադարեցվել են AstraZeneca-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա, հաղորդում է SkyNews-ը:

Փորձարկումները դադարեցնելու պատճառը պատվաստված մեծահասակների մոտ թրոմբի առաջացման դեպքերն էին, ասվում է հաղորդագրության մեջ: Պատվաստանյութը մշակողները ներկայումս լրացուցիչ տեղեկատվության են սպասում Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների վերահսկման վարչությունից:

«Չնայած մանկաբուժական կլինիկական փորձարկումներում անվտանգության հետ կապված խնդիրներ չկան, մենք մինչ հետագա փորձարկումների անցկացումը լրացուցիչ տեղեկությունների ենք սպասում թրոմբոզի/թրոմբոցիտոպենիայի հազվադեպ դեպքերի վերաբերյալ, որոնք արձանագրվել են մեծահասակների մոտ»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Դեղամիջոցների եվրոպական կարգավորիչը հաղորդել էր, որ կապ է տեսնում AstraZeneca-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստումից հետո թրոմբի առաջացման միջև: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ), իր հերթին, հայտարարել էր, որ պատվաստանյութի և թրոմբոզի միջև կապ չի տեսնում:

Գրում է 1in.am -ը:


Loading...