10:36   07-04-2021
ԱՄՆ ՌՕՈՒ-ն ապրիլի 5-ին հայտարարել է հիպերձայնային զենքի փորձարկումների ձախողման մասին
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգներն անհաջողության է մատնվել նորագույն հիպերձայնային զենքի փորձարկումների ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին:

Երկրի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով կրող հրթիռը չի արձակվել B-52 Stratofortress-ից: Այժմ ԱՄՆ-ում ուսումնասիրում են ձախողման պատճառները:

Ըստ Defense News-ի, փորձարկումների ժամանակ ՌՕՈւ-ն մտադիր էր բռնկման և թափավազքի փուլի միջոցով գնահատել հրթիռի բնութագրերը՝ աշխատանքային արագությունների դեպքում: Բացի այդ, ծրագրվում էր արագարարի պլաներից անջատման մոդելավորում:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ​​ծառայությունը հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերի մասնագիտացված ինստիտուտները հիպերձայնային զենքի ոլորտում աշխատում են երեք ուղղություններով: Դրանց թվում են ոչ միջուկային արագ հարվածը, հեռահար նշանակության հիպերձայնային զենքերը, ինչպես նաև օդային բազավորման արագ արձագանքման զենքերը:


Գրում է 1in.am -ը:


Loading...