10:37   07-04-2021
ԵԱՀԿ առաքելությունը հաստատել է Դոնբասում գնդակոծության արդյունքում երեխայի զոհվելու փաստը
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը հաղորդել է, որ արձանագրել է Դոնեցկի մարզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անչափահասի մահը: Ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիան հայտարարել էր, որ գնդակոծության արդյունքում երեխա է զոհվել, ևս մեկ մեծահասակ վիրավորվել է: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել:

ԵԱՀԿ ՀԴԱ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ երեխան մահացել է ապրիլի 2-ին Ալեքսանդրովկայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Հաղորդվում է նաև, որ Կրասնոգորովկայում տղամարդ է վիրավորվել:

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ հաստատված տվյալներ չկան Դոնբասում 5-ամյա երեխայի մահվան մասին, բայց նաև ԴԺՀ-ի իշխանությունների տեղեկատվությանը չվստահելու հիմքեր չկան: «Դժվար է պատկերացնել, որ երեխայի մահվան վերաբերյալ կեղծ լուրեր շրջանառվեն», հավելել է նա:

Գրում է 1in.am -ը:


Loading...