10:40   07-04-2021
Թբիլիսիի կլինիկաները չեն կարողանում հաղթահարել կորոնավիրուսով հիվանդների հոսքը
Թողնել մեկնաբանություն

Վրացի մասնագետների կարծիքով՝ բժշկական հաստատությունների զբաղվածությունը կարելի է համարել հանրապետության համաճարակաբանական իրավիճակի բարոմետր, ինչն արդեն սկսում է մասշտաբային բնույթ կրել:

«Թբիլիսիի Բոչորիշվիլիի կլինիկայում ազատ տեղեր գրեթե չկան: Օրվա ընթացքում կլինիկա է ընդունվում 90-120 վարակակիր: Երկրում դեպքերի աճը ազդել է նաև մեր կլինիկայի վրա: Հոսպիտալացման մակարդակը կտրուկ աճել է:

Վիճակը բարդ է.կան նաև ծանր հիվանդներ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են», – ասել  է հիվանդանոցի վարակաբան Մեգի Կոբախիձեն:

Վրաստանում համաճարակային իրավիճակը զգալիորեն վատթարացել է: Անցած օրվա ընթացքում երկրում գրանցվել է 897 նոր դեպք: Փորձագետները նշում են, որ կորոնավիրուսի երրորդ ալիքը մոտենում է և չեն բացառում, որ կառավարությունը կրկին ստիպված կլինի դիմել սահմանափակող միջոցների:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...