12:05   07-04-2021
Ջրականի շրջանում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում
Թողնել մեկնաբանություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն ապրիլի 7-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նախօրեին Հադրութի շրջանում իրականացված որոնումների ընթացքում աճյուններ չեն հայտնաբերվել:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների թիվն ընդհանուր առմամբ 1529 է:

Loading...