12:13   07-04-2021
Պետդեպարտամենտը գործընկեր երկրների հետ կքննարկի Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը
Թողնել մեկնաբանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է իր դաշնակիցների ու գործընկերների հետ քննարկել Չինաստանում 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Մենք, իհարկե, ուզում ենք քննարկել դա: Եվ մենք, իհարկե, հասկանում ենք, որ համակարգված մոտեցումը կհամապատասխանի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մեր դաշնակիցների և գործընկերների շահերին», – ասաց նա:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, սա ներկայիս օրակարգի թեմաներից մեկն է:

Պեկինում 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը:

Գրում է 1in.am -ը:

Loading...