12:18   07-04-2021
Իսպանիայում մինչեւ հուլիսի վերջ 25 միլիոն մարդ կպատվաստվի
Թողնել մեկնաբանություն

Իսպանիան արագացնում է COVID-19-ի դեմ պատվաստումները, եւ մինչեւ հուլիսի վերջ 25 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստված կլինի: Այս մասին ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ նշելով, որ նպատակն է մինչեւ  օգոստոսի վերջ պատվաստել բոլոր իսպանացիների 70 տոկոսինին, հայտնում է Reuters-ը:

«Ապրիլին պատվաստումների տեմպը կարագանա, ամեն ամիս մենք կբարելավենք պատվաստումների մակարդակը նախորդ ամսվա համեմատ»,- ասել է Սանչեսը մամուլի ասուլիսին՝ քարոզարշավի դանդաղ մեկնարկը բացատրելով Astrazeneca պատվաստանյութի մատակարարումների ուշացմամբ: Հուլիս ամսվա համար նպատակն է պատվաստել Իսպանիայի 47 միլիոն բնակչության 53 տոկոսին:

Սանչեսը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ պատվաստված մարդկանց թիվը կգերազանցի COVID-19-ով վարակման դեպքերի համալիր թվին, որը երկուշաբթի 3.3 միլիոն էր կազմում:

Նա հավելել է, որ կառավարության նպատակն է չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմի ժամկետը, որը լրանում է մայիսի 9-ին, եթե համաճարակաբանական ցուցանիշները թույլ տան:

Սանչեսը հայտնել է, որ ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում երկիրը պատվաստանյութի 87 միլիոն դեղաչափ կստանա, ասել է Սանչեսը:

Գրում է News.am -ը:


Loading...