12:52   07-04-2021
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով: Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը: Թո´ղ որ այն միշտ հարատև լինի: Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը: Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր»:

Loading...