12:53   07-04-2021
Պենտագոնը Ռուսաստանին Ուկրաինայի հետ հարաբերություններում ապաէսկալացիայի կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հանդես է եկել հայտարարությամբ, որն առնչվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների վերջին զարգացումներին:

Դժվար է խոսել ռուսական մտադրությունների մասին, ասել է Քիրբին՝ նշելով, որ «նրանք զորքեր են կուտակել Ղրիմում եւ այլ շրջաններում, որ գտնվում են երկու պետությունների սահմանի հարավ-արեւլքում»:

ԱՄՆ-ն շարունակում է հետեւել իրավիճակին, ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է «ոչ մահաբեր եւ մահաբեր միջոցներ, որոնք նրանց թույլ են տալիս ավելի լավ պաշտպանվել»:

«Մենք շարունակում ենք հրադադարի կոչ անել, որին կոչ է անում Մինսկյան համաձայնագիրը, իսկ այնուհետեւ... ջերմաստիճանի նվազեցման, ապաէսկալացիայի»,- ասել է Քիրբին:

Գրում է News.am -ը:


Loading...