13:57   07-04-2021
Նյու Յորքի բնակելի շենքում բռնկած հրդեհից 21 մարդ Է տուժել
Թողնել մեկնաբանություն

 Առնվազն 21 մարդ Է տուժել Նյու Յորքի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով: Ապրիլի 7-ին Instagram-ում այդ մասին հայտնել Է քաղաքի հրշեջ ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայումս տարահանվել Է 90 ընտանիք՝ շուրջ 240 մարդ:  Տեղում են գտնվում ավելի քան 350 հրշեջներ եւ շտապ օգնության աշխատակիցներ: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան, տուժածները 21 հոգի են, նրանց թվում 16-ը հրշեջներ են, նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ»,- նշված Է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ: Ինչպես նշել Է CNN հեռուստաալիքը, հրդեհը տեղի Է ունեցել 150-բնակարանանոց շենքում՝ Քուինսի շրջանում: Բռնկումն սկսվել Է վեցերորդ հարկի բնակարանում եւ արագորեն տարածվել վերեւի հարկերում, քանի որ բնակարանի սեփականատերը, հեռանալով այնտեղից՝ դուռը բաց Է թողել: Նշվում Է որ կրակը դեռ մարած չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...