13:58   07-04-2021
Image Description
Մաքսային ծառայողները կկարողանան ծառայողական շներ oգտագործել նաև մաքսային հսկողության շրջանակում
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է մաքսային ծառայողներին հնարավորություն տալ ծառայողական շներ օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակներում ապօրինի ներմուծվող կամ արտահանվող թմրամիջոցների, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հաղորդմամբ՝ «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ օրենքով սահմանված են մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառումը, որոնցում ներառված է նաև ծառայողական շների օգտագործումը: Օրենքով նախատեսված է ծառայողական շների օգտագործման հնարավորությունը, սակայն սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների օգտագործումը մաքսային հսկողության շրջանակում:

«Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակում ՀՀ ապօրինի ներմուծվող կամ ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ: Առաջարկվում է նաև սահմանել, որ ծառայողական շների օգտագործումն արգելվում է որոշակի դեպքերում»,- ասաց Հովհաննիսյանը:

Loading...