13:59   07-04-2021
«ՎԵՏՕ»-ի շարժման մի խումբ կանայք բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ
Թողնել մեկնաբանություն

«ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման մի խումբ կանայք ապրիլի 7-ին բողոքի ակցիա են հրավիրել Շառլ Ազնավուրի հրապարակում, ապա շարժվել Կառավարության շենքի մոտ` պահանջելով կառավարության հրաժարականը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության շենքի մոտ ոստիկանական պատնեշ է կազմվել: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մի քանի ցուցարարի, որոնք փորձում էին մուտք գործել Կառավարության շենք:

Loading...