14:58   07-04-2021
Իրանում գնահատել են միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հեռանկարները
Թողնել մեկնաբանություն

Եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, մենք կկարողանանք միջուկային գործարքի շուրջ բանակցություններ անցկացնել 4+1 ձեւաչափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Ես միջազգային հարաբերությունների նոր Էջ եմ բացել երեկ կայացած նիստով. եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, ապա մենք կկարողանանք բանակցություններ անցկացնել 4+1 ձեւաչափով»,-ասել Է Ռոհանին՝ հանդես գալով կառավարության նիստում:

Իրանի նախագահը նաեւ հավելել Է, որ ապրիլի 6-ին Վիեննայում տեղի ունեցած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ նիստից հետո նոր փուլ Է սկսվել միջազգային հարաբերություններում եւ միջուկային գործարքի պատմության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...