16:14   07-04-2021
Կրեմլում հայտնել են, որ օտարերկրյա առաջնորդները չեն հրավիրվի Մոսկվայում նախատեսված Հաղթանակի շքերթին
Թողնել մեկնաբանություն

Օտար երկրներից ժամանած հյուրերը չեն հրավիրվի մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-ամյակին նվիրված տոնակատարությանը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, սա հոբելյանական տարի չէ, ուստի օտարերկրյա մասնակիցներ չեն հրավիրվի»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս տարի Հաղթանակի շքերթի հրավերներ կուղարկվեն օտարերկրյա ղեկավարներին:

Պեսկովը շեշտել է, որ «մյուս հարցերում, հավանաբար, կգործի (հյուրերին) շքերթին հրավիրելու սովորական ռեժիմը, սակայն՝ այն նրբություններով, որոնք կսահմանվեն մեր սանիտարական մարմինների կողմից (միջոցառման) ամսաթվին մոտ»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...