16:28   07-04-2021
Պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների գրեթե 3 միլիարդ վարկային պարտավորությունները ներվել են․ Մեսրոպ Առաքելյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում ֆինանսական կազմակերպությունները ներել են Արցախի պատերազմում զոհված զինծառայողների, նրանց հարազատների մոտ 3 մլրդ դրամ ծավալով վարկային պարտավորությունները:

Այս մասին այսօր ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Մեսրոպ Առաքելյանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարն ընդգծեց, որ դեռ պատերազմի ընթացքում կառավարությունը նախաձեռնել է Հարկային օրենսգրքում փոփոխություն, որը հնարավորություն է տվել բանկերին ներել պատերազմում զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ստացած անձանց ու նրանց հարազատների վարկերը՝ առանց հավելյալ հարկային պարտավորություններ ստանձնելու:

«Այս պահին, իմ ունեցած տեղեկություններով, մոտ 3 մլրդ, հնարավոր է՝ արդեն ավելի, վարկային պարտավորություններ ներվել են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից, թեեւ չեմ բացառում, որ որոշ դեպքերում հնարավոր է թերացումներ լինեն»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ այդ թերացումների հիմքում հնարավոր է ընկած լինի նաեւ տեղեկատվության բացակայությունը: Սակայն վստահեցրեց, որ Պաշտպանության նախարարությունը Կենտրոնական բանկի միջոցով բանկերին պատշաճ փոխանցել է զոհված զինծառայողների, նաև վիրավորում ստացած անձանց տվյալները: Համակարգային առումով Առաքելյանը գլոբալ խնդիրներ չի տեսնում՝ չբացառելով թերացումները, որոնք իրենք փորձում են հնարավորինս կարգավորել:

Գրում է՝ armtimes.com-ը:

Loading...