17:17   07-04-2021
Օլիմպիական կրակի փոխանցավազքն Օսակայում տեղի կունենա զբոսայգիներից մեկում առանց հանդիսականների
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի Օսակայի արեւմտյան պրեֆեկտուրայում օլիմպիական կրակի փոխանցավազքի հատածը որոշվել Է անցկացնել կրճատված մասշտաբով առանց հանրային օգտագործման ճանապարհների եւ հանդիսականների մասնակցության: Ինչպես ապրիլի 7-ին հայտնել Է Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն, վազքահերթը կկազմակերպվի Օսակա քաղաքի (պրեֆեկտուրայի վարչական կենտրոնի) խոշոր զբոբսայգիներից մեկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օսակայի պրեֆեկտուրայի իշխանությունների խնդրանքով «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն պատրաստվում Է ապահովելու օլիմպիական ջահերով վազքահերթի անցկացումն Օսկա քաղաքի «Էքսպո-70» զբոսայգում՝ առանց լայն հանրության մասնակցության: Մենք մտադիր ենք բոլոր ցանկացողներին թույլ տալ մասնակցել վազքահերթին դրա համար պլանավորված երկու օրվա ընթացքում՝ ապրիլին 13-ին եւ 14-ին: Միջոցառման անցկացման մանրամասնությունները կհայտարարվեն դրանց հաստահումից հետո»,- ասված Է կազմկոմիտեի հայտարարության մեջ: Ապրիլի 7-ին ավելի վաղ Օսակայի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսի տարածման հետ կաված իրավիճակի վատթարացման պատճառով սահմանվում Է արտակարգ դրության տեղային ռեժիմ, արգելել են օլիմպիական կրակի փոխանցավազքի հատվածի անցկացումը պրեֆեկտուրայի քաղաքների փողոցներում: Օլիմպիական կրակի փոխանցաազքն սկսվել Է մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում՝ J-Village («Ջեյ վիլիջ») ֆուտբոլի մարզական կենտրոնի տարածքում:

Loading...