17:20   07-04-2021
Հայկական կողմին է փոխանցվել եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Թողնել մեկնաբանություն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ ապրիլի 7–ին, իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, կեսօրից հետո Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ աճյուն: Ինչպես  NEWS.am-ին են փոխանցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նախնական տվյալներով վերջինս ռազմական գործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային):

Արցախի ԱԻՊԾ–ը տեղեկացնում  է, որ նրա ինքնությունը պարզելու համար նշանակվելու է դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:

Loading...