17:25   07-04-2021
ԵՀ-ի ղեկավարը մեկնաբանել է աթոռների հետ կապված իրավիճակն Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում
Թողնել մեկնաբանություն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր թիմին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում միջազգային այցերի ընթացքում իրավիճակներից խուսափելու համար, ինչպիսին գրանցվել էր նախորդ օրը Անկարայում, երբ պաշտոնական բանակցություններին եւ արարողակարգային լուսանկարման ժամանակ Ֆոն դեր Լյայենին աթոռ չէր հասել Թուրքիայի առաջնորդի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքինի, հայտնել է ԵՀ  պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լյայենը խնդրել է իր թիմին պարզաբանումներ տալ, ինչպես նաեւ համոզվել, որ ապագայում նման բան չի լինի»,- ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցին:

Գրում է՝ News.am-ը:

Loading...