17:31   07-04-2021
«Արհեստական քիթ» և «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» նախագծերը կներկայացվեն Միջազգային գիտական ու ճարտարագիտական փառատոնին
Թողնել մեկնաբանություն

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցելու են Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընտրված նախագծերն են «Քվանտ» վարժարանի աշակերտների ներկայացրած «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» և Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի աշակերտների «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտությունները:

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը ներկայացրել են սարք, որը տարբերակում է հոտերը:

«Համաշխարհային գիտության մեջ արդեն վաղուց միտում կա արհեստական բանականությամբ տարբերակել մարդու զգայարանները։ Մենք էլ փորձել ենք ստեղծել արհեստական քիթ»,- մեկնաբանել են տղաները: Ըստ նրանց՝ սարքը կիրառելի է տարբեր ոլորտներում, օրինակ՝ շատ հարմար է գործարաններում պայթյունավտանգ գազերի արտահոսքը կանխելու առումով:

Loading...