18:27   07-04-2021
Image Description
Պուտինը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման մասին. Կարծում եմ՝ մենք կլուծենք այս խնդիրը
Թողնել մեկնաբանություն

Կարծում եմ՝ մենք այս խնդիրը կլուծենք, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝  խոսելով կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման նարավորության մասին:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանն առաջիկա օրերին ռուսական պատվաստանյութերի մի խմբաքանակ կստանա. «Սակայն դա ընդամենը 15.000 դեղաչափ է, եւ մեզ միլիոն է պետք»:
«Մեզ մոտ արտադրությունը թափ է հավաքում: Խոսքն այս դեղամիջոցի արտադրության արդեն բավականին մեծ ծավալի մասին է: Այնպես որ, կարծում եմ, մենք կլուծենք այս խնդիրը: Իհարկե՝ ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիներին: Մեր արտադրության ծավալը համադրելի է երկրի ներսում պահանջարկի հետ: Առաջարկի նույնիսկ մի փոքր գերակշռություն կա, ուստի մենք կքննարկենք այս հարցը»,- ասել է Պուտինը:

Loading...