18:33   07-04-2021
Շատ ուրախ եմ, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները հարցը լուծելու առումով տարընթերցումներ չունենք. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը լուծելու առումով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև տարընթերցումներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասել է Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում:

«Ցանկանում եմ ընդգծել Ձեր ներդրումը մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, հատկապես պատերազմից հետո:  Ցանկանում եմ ընդգծել, որ այս կոնտեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ այս պահը լուծված չէ: Խոսքը ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցի մասին է: Ինչպես մենք ոչ մեկ անգամ քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝  բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող այլ անձինք պետք է վերադառնան հայրենիք: Ցավոք, մենք դեռևս պահվող անձինք ունենք Ադրբեջանում: Ես շատ ուրախ եմ, որ այս հարցը լուծելու հարցում մենք տարընթերցումներ չունենք»,- ասաց Փաշինյանը:

Loading...