18:37   07-04-2021
Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն իրականացնում են ողջ ծավալով
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանն ու Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն իրականացնում են ողջ ծավալով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մեր ավանդական գործընկերներից մեկը մնալ: Երկու երկրների միջեւ նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին եւ ողջ ծավալով»,- ասել է Ռեշետնիկովան:

Loading...