18:40   07-04-2021
Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը նվազեցնելու կանխարգելելու ուղղությամբ
Թողնել մեկնաբանություն

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ըն­թաց­քում մար­զում արձանագր­վել է 38 ան­չա­փա­հա­սի կող­մից կա­տար­ված 34 հան­ցա­գոր­ծութ­յան դեպք՝ 2019թ.-ի 15 ան­չա­փա­հա­սի կող­մից կա­տար­ված 16 հան­ցա­գոր­ծութ­յան դեպքի դիմաց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Մար­զի դա­տա­խա­զութ­յան հսկո­ղութ­յան ներ­քո գտնված քրեա­կան գոր­ծե­րով հանցավոր ա­րարք կա­տա­րած ան­չա­փա­հաս­նե­րի նկատ­մամբ որ­պես խա­փան­ման մի­ջոց է ընտր­վել ծնո­ղի հսկո­ղութ­յա­նը հանձ­նե­լը, ո­րոշ դեպ­քե­րում՝ ստո­րագ­րութ­յու­նը չհե­ռա­նա­լու մա­սին՝ կապ­ված հան­ցան­քը կա­տա­րած ան­ձի՝ քննութ­յան ըն­թաց­քում չա­փա­հա­սութ­յան տա­րի­քի հա­սած լի­նե­լու հետ։

Համապատասխան վերլուծություններով արձանագրվել է, որ անչափահասներին վերագրվող հանցագործությունների ավելի քան կրկնակի աճը մեծամասամբ պայմանավորված է նաև այս ոլորտում կոնկրետ գործառույթներով օժտված պետական մարմինների համապատասխան ծառայողների  թե­րի և­ ոչ հետ­ևո­ղա­կան աշ­խա­տան­քով:

Մասնավորապես, դեպ­քե­րը վկա­յում են այն մա­սին, որ հան­ցա­վոր հա­կում­ներ ու­նե­ցող ան­չա­փա­հաս­ների հայտ­նա­բե­րման, ժա­մա­նա­կին հաշ­վա­ռման, նրանց նկատ­մամբ կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ուղ­ղութ­յամբ բա­վա­րար աշ­խա­տանք­ներ չեն կա­տար­վել:

Բացի այդ, մար­զի տա­րած­քում պատ­շաճ կեր­պով չի ա­պա­հո­վել կյան­քի դժվա­րին իրա­վի­ճակ­նե­րում գտնվող ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յու­նը, հա­կա­սո­ցիա­լա­կան վարք դրսևո­րած և­ ի­րա­վա­խախտ ան­չա­փա­հաս­նե­րի հա­մար այ­լընտ­րան­քա­յին (վե­րա­կանգ­նո­ղա­կան) ար­դա­րա­դա­տութ­յան գոր­ծուն ծրագ­րեր չեն ի­րա­կա­նաց­վել։

Loading...