19:05   07-04-2021
Հանրային քննարկման է ներկայացվել ՄԿՈՒ հաստատությունների անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասին նախագիծը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը:

Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ապահովել պարտադիր միջնակարգ կրթություն, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներով պայմանավորված:

Որոշման նախագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ: Նախնական մասնագիտական կրթական ծրագրով առաջարկվել է հատկացնել 3512 տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 5784:

Loading...