19:08   07-04-2021
Իրանը հայտարարել է, որ վերադառնալու է միջուկային գործարքի համաձայն ստանձնած պարտավորություններին ԱՄՆ-ից անմիջապես հետո
Թողնել մեկնաբանություն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության հերթական նիստում հայտարարել է, որ Իրանը կվերադառնա միջուկային գործարքի համաձայն ստանձնած պարտավորությունների կատարմանը, հենց որ ԱՄՆ-ն ամբողջությամբ վերսկսի իր մասնակցությունը Համապարփակ գործողությունների համատեղ ծրագրում (JCPOA)։

«Մենք կվերադառնանք մեր միջուկային պարտավորությունների կատարմանը, հենց որ ԱՄՆ վերադառնա իր պարտավորություններին», – հայտարարել է Ռոհանին:

Ըստ նրա, Իրանի միջուկային ծրագիրը ամենախաղաղն ու մաքուրն է, քանի որ իրանցի գիտնականներին հաջողվել է ուրանի հարստացումը հասցնել 20% -ի:

«Մենք աշխարհին ապացուցեցինք, որ մեր խաղաղ և միջուկային տեխնոլոգիաների ծրագիրը անվերապահ է, և դրանում այլևս կասկածի տեղիք տվող ոչինչ չկա», – հայտարարել է Ռոհանին:

Loading...