19:42   07-04-2021
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել մի խումբ կին զինծառայողների
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պետական պարգևների են արժանացել մի խումբ կին զինծառայողներ:

Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 7-ին նախագահական նստավայրում հանձնել է պետական պարգևները: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նվերներ են հանձնվել նաև մի խումբ բուժաշխատողների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների: Հանրապետության նախագահի կողմից առանձին նվեր է հանձնվել նաև ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով տոնի առիթով՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ մայրը ոչ միայն ընտանիքի սյունն է, այլև, անհրաժեշտության դեպքում, հագնում է զինվորական համազգեստ՝ պաշտպանելու հայրենիքը:

Նախագահը նշել է, որ կանայք, անկախ մասնագիտությունից, լավագույն որակներով են դրսևորում իրենց. «Այս հանդիպումից առաջ խոսում էի պաշտպանության նախարարի հետ, նա հակիրճ ներկայացրեց այն հերոսությունները, որ դուք կատարել եք: Գլուխ եմ խոնարհում ձեր առջև:


Loading...