Կալիֆորնիան ամբողջովին կբացի իր տնտեսությունը հունիսի 15-ին, եթե կորոնավիրուսի հետ կապված հոսպիտալացման մակարդակը ցածր եւ կայուն լինի, իսկ պատվաստանյութերի պաշարները բավարար լինեն 16-ից բարձր տարիքի յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է պատվաստման կուրս անցնել: Այս մասին երեքշաբթի հայտարարել է նահանգապետ Գավին Նյուսոմը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք կարող ենք սկսել պլանավորել մեր կյանքը համավարակից հետո»,- ասել է Նյուսոմը: «Մենք պետք է զգոն մնանք եւ շարունակենք մեզ այստեղ հասցրած պրակտիկան՝ դիմակներ կրել եւ պատվաստվել, բայց լույսն այս թունելի վերջում երբեք ավելի պայծառ չի եղել»:
Եթե դեպքերի մակարդակը ցածր է, իսկ պատվաստանյութերը՝ մատչելի, ձեռնարկություններին կթույլատրվի ամբողջովին վերաբացվել, սակայն դրանք կշարունակեն դիմակներ պահանջել եւ կոչ անել մարդկանց պատվաստվել, այսել է Նյուսոմը:
Գրում է՝ News.am-ը: