1980-1990-ական թվականներ. Ջավախք, մարդիկ, իրադարձություններ, հիշատակելու արժանի գործեր, հուշեր…
Տարիներն իրենց ձեռքբերումներով և բացթողումներով արդեն անցյալում են և իրավունք ունեն դառնալու սերունդների սեփականությունը:
Ախալքալաքի շրջանն իր դեպքերով ու դեմքերով անթաքույց հուզմունքով է ներկայացնում մեր զրուցակիցը` 1983-1987 թթ. Վրաստանի Կոմունիստական կուսակցության Ախալքալաքի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար և 1993-1996 թթ. Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը: