20:09   07-04-2021
Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Պեկինում Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտի մասին ԱՄՆ հայտարարությանը
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսի խոսքերը, ով հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է իր դաշնակիցների հետ քննարկել Պեկինում 2022 թվականի Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտը, հաղորդում է «Գազետա»-ն:

«Ինչ վերաբերում է Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի այսպես կոչված բոյկոտին, ես կասեի, որ սպորտի քաղաքականացումը հակասում է Օլիմպիական խարտիայի ոգուն: Դա ոտնահարում է խաղերի բոլոր մասնակիցների եւ միջազգային օլիմպիական շարժման շահերը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ Օլիմպիական կոմիտեն եւ միջազգային հանրությունը չեն ընդունի մրցույթի բոյկոտը Պեկինում:

Չժաո Լիցզյանը հավելել է, որ Պեկինը կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 2022-ի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման համար:

Գրում է՝ News.am-ը:

Loading...