20:57   07-01-2018
ASALA-ն և Խորհրդային Հայաստանը. ASALA-ի ռադիոկայանի արխիվ: Ժապավեն #5
Թողնել մեկնաբանություն

ASALA-ն, ինչպես հայտնի է, գաղափարախոսական իմաստով ձախակողմյան կառույց էր: Արևմտյան հետազոտողները կազմակերպությունը դասակարգում են որպես նեոմարքսիստական և ակնարկում, որ այն կապված է եղել Խորհրդային Միության հետ: ԽՍՀՄ-ASALA ուղղակի շփումների վերաբերյալ փաստաթղթեր բաց աղբյուրներում չկան (համենայնդեպս մեզ չեն պատահել), սակայն Խորհրդային Հայաստանը առնվազն մեկ անգամ հանդես եկել է ASALA-ի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմամբ: Այն այս թողարկման ընթացքում ներկայացվող 2 աուդիոփաստաթղթերից մեկն է: Մյուս փաստաթուղթը կառույցի հոգևոր կնքահայր համարվող Գուրգեն Յանիկյանի ամերիկյան բանտից արված հայտնի հայտարարության բնօրինակն է:   

Loading...