Ռումինիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել 4.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին են վկայում Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուզեու քաղաքից 79 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ շուրջ 130 հազար մարդ է ապրում: Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Գրում է 1in.am -ը: