Լոռու փոխմարզպետներն այցելել են Շնող, Ախթալա, Ալավերդի համայնքեր և Սանահին բնակավայր
                            
 
                
                
                
                
                
                            
                            
                            
                                
Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը շարունակում են արտագնա խորհրդակցություններ անցկացնել մարզի համայնքերում: Նրանք եղել են Շնող, Ախթալա, Ալավերդի խոշորացված համայնքերում, Սանահին բնակավայրում՝
հանդիպումներ ունենալով բնակիչների հետ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:
 
Փոխմարզպետներին ներկայացվեցին համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հանդիպման ընթաքում բարձրացված հարցերին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով: