11:54   10-04-2021
Image Description
Հնդկաստանում COVID-հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանի Նագպուր քաղաքում հրդեհ է բռնկվել կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող հիվանդանոցում։ Հիվանդանոցի աշխատակիցներին հաջողվել է փրկել վերակենդանացման բաժանմունքում գտնվող 6 ծանր հիվանդի, ևս 4-ը մահացել են շնչահեղձությունից։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Հրդեհը բռնկվել է բուհաստատության առաջին հարկում, այնուհետև տարածվել երկրորդ հարկ, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը։ Այդ պահին այնտեղ 10 հիվանդ է եղել։

Ընդհանուր առմամբ բուժհաստատությունից փրկվել է 27 մարդ, որոնց ուղարկել են քաղաքի այլ հիվանդանոցներ։
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...