13:58   10-04-2021
Image Description
Ինդոնեզիայի ափերին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

 Ինդոնեզիայի կենտրոնական հատվածի ափերից մեկում  6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի  երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը  Գոնգդանգլեգի Կուլոն (Gongdanglegi Kulon) բնակավայրից 44 կիլոմետր հարավ-արևմուտք է՝  Արևելյան Յավա գավառում: Օջախը 82 կմ խորություն է ունեցել:

Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Loading...