14:00   10-04-2021
Image Description
Ջիբութիում հինգերորդ անգամ նախագահի պաշտոնում է ընտրվել Իսմաիլ Օմար Գելեն
Թողնել մեկնաբանություն

 Ջիբութիի գործող նախագահ Իսմաիլ Օմար Գելեն ընտրություններում 98.58 տոկոս ձայներով վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում: Ընտրությունների արդյունքները հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախագահական ընտրություններին մասնակցում էին երկու թեկնածու: Մյուսը՝ անկախ թեկնածու, 56-ամյա գործարար Զաքարիա Իսմայիլ Ֆարախն է, ով ստացել է 2.59 տոկոս ձայն:

Սա կլինի 73-ամյա Գելեի պաշտոնավարման արդեն հինգերորդ շրջանը: Առաջին անգամ նա ստանձնել էր նախագահի պաշտոնը 1999 թվականին և հետագայում վերընտրվել էր 2005-ին, 2001-ին և 2016-ին:

Loading...