14:05   10-04-2021
Image Description
Պայթյուններ Աֆղանստանի գազային օբյեկտում
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանի հյուսիսարևմտյան Հերաթ քաղաքում տեղակայված գազային օբյեկտում պայթյուններ են որոտացել, հայտնում է TOLONews հեռուստաալիքը։ Պայթյուններին հաջորդել է հրդեհը։ Ներկայում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Նախնական տվյալներով՝ պայթել են մի քանի լցանավեր։ Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...