15:10   10-04-2021
Image Description
Վրաստանի նախագահն առաջարկել է մորատորիում սահմանել ատելության խոսքի դեմ
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել ատելության խոսքի և վիրավորանքների մորատորիում սահմանելու նախաձեռնությամբ:

Իր նախագահության ընթացքում  Զուրաբիշվիլին բազմիցս հանդես է եկել ատելության խոսքի արգելման նախաձեռնություններով` ինչպես քաղաքական կյանքում, այնպես էլ լրատվամիջոցներով:

«Ես հանդես եմ գալիս մի նախաձեռնությամբ, որն անհրաժեշտ է բոլորին, և դա ոչ թե իմ, այլ հասարակության պահանջն է, որը ես ուզում եմ փոխանցել թե՛ ներկա, թե՛ բացակա կուսակցություններին: Կարծում եմ, որ եկել է պահը՝ մորատորիում հայտարարելու ատելության ու վիրավորանքի լեզվի դեմ»,- ասել է Զուրաբիշվիլին Վրաստանի անկախության վերականգնման տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ:

Նրա խոսքով՝ մորատորիումը կօգնի փոխել երկրում տիրող մթնոլորտն ու տրամադրությունը:

Քաղաքական ուժերի կողմից ատելության լեզվի կիրառման մասին նշված է միջազգային դիտորդների բոլոր հաշվետվություններում: Նրանք ատելության խոսքն անվանում են երկրում նախընտրական արշավների և ճգնաժամերի հիմնական խնդիրներից մեկը: Այն հատկապես սրվել է Վրաստանում վեցերորդ ամիսը շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...