Չինաստանի շուկայի վերահսկողության պետական վարչությունը հայտնել է Alibaba ընկերությանը տուգանելու մասին։ Տուգանքի չափը կազմում է 18,22 մլրդ յուան կամ 2․78 մլրդ դոլար։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ տուգանքը նշանակվել է հակամենաշնորհային սահմանադրության խախտման պատճառով։
Չինաստանի կառավարության հետաքննությունը հաստատել է այն փաստը, որ ընկերությունը վարել է սպառողներին իր ծառայություններից՝ առանց ընտրության իրավունքի օգտվելուն հարկադրելու քաղաքականություն, ինչը բացասաբար է ազդել էլեկտրոնային կոմերցիայի չինական շուկայի մրցունակության վրա։
Իր հերթին Aliababa-ն ընդունել է չինական իշխանությունների ճշմարտացիությունը և հստակեցրել, որ մտադիր է ընդունել միջոցառումներ՝ ուղղված ավելի օրինական կոմերցիոն գործունեության իրականացմանը։
Գրում է Shantnews.am -ը: