Շատ մոտ ապագայում «Գլոբալ կրեդիտը» իր հաճախորդներին հնարավորություն է տալու «սեփական մաշկի վրա» զգալ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Ընկերությունը նախ վարկերի գրացումն է դարձնելու օնլայն, իսկ հետո ազատելու է ձեզ սպասարկման համար գրասենյակում հերթ կանգնելուց. այսուհետ հնարավոր կլինի սմարթֆոնով նախապես ամրագրել ձեզ հարմար ժամը: «Գլոբալ կրեդիտ» ՈւՎԿ տնօրենի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը ներկայացնում է հաճախորդների նյարդերն ու ժամանակը խնայելու համար ստեղծված ծառայություններն ու ընկերության առաջիկա նորությունները: