Հայկական շատ IT կազմակերպություններ իրենց մայր ձեռնարկությունները տեղափոխում են ԱՄՆ: Սա սովորաբար ԱՄՆ ներդրողների պահանջն է։ Նրանք ցանկանում են ապահովագրել ընկերություններին մտավոր սեփականության և շատ այլ իրավական խնդիրներից։ Հայաստանում չկա վստահելի իրավական դաշտ և ՏՏ օրենսդրություն, իսկ ԱՄՆ-ում դատավորները վաղուց մասնագիտացել են այդ հարցերում։
Այս բացը Հայաստանին թանկ է արժենում․ հայկական ընկերությունները, գրանցվելով ԱՄՆ-ում, իրենց շահույթի մեծ մասը թողնում են այնտեղ: ՀՆԱ-ում ՏՀՏ ոլորտի մասնաբաժինը Հայստանում կազմում է 3-3,3 տոկոս։
«Мodex» ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանի խոսքով մեր երկրում տնտեսության աճի որոշակի նվազմանը զուգընթաց ՏՀՏ ոլորտը այնուամենայնիվ կրկին աճ է գրանցում։