16:47   13-04-2021
Թուրքիայի հետ բանակցություններ պիտի ընթանան ոչ թե հաշտեցման, այլ հատուցման օրակարգով
Թողնել մեկնաբանություն

Վերջին ամիսներին  փորձ է արվում լռության մատնել մեր մեծագույն ողբերգությունը՝
Ցեղասպանությունը՝ իբրև թե թուրքերի հետ լեզու գտնելու համար: Երիտթուրքերի հեղափոխությունից
հետո էլ որոշեցինք եղբայրանալ, տեսանք ինչով ավարտվեց, տեսանք ինչով ավարտվեցին Սիրիայի
հետ կառուցողական հարաբերություննեըը: Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ
հաստատելը և հաշտեցումն այլ բան են. հաշտեցում նշանակում է մոռացում, ուրացում: Մեր
խնդիրն էր դիվանագիտական հարաբերություններ հաստատելով, երկկողմ ձևաչափով լուծել առկա
խնդիրները: Ներկա իշխանությունը փորձում է ուրացման ճանապարհով իբրև թե հարբերություններ
բարելավել. հստակ էլ չէ նպատակը: Սահմանի բացումից կշահեն որոշ օլիգարխներ. տեղական
կեղեքիչների փոխարեն կունենանք թուրքական կեղեքիչներ: Երբ իշխանությունը սկսեց Թուրքիայի
հետ սիրախաղը. որոշվեց շտապ հրատարակել Վիլսոնի իրավարար վճռի թուրքերեն թարգմանությունը՝
որպես ուղերձ ինչպես Թուրքիային, այնպես էլ մեր իշխանություններին: 

Loading...