13:30   14-04-2021
Տարածաշրջանում փոխվել են ուժերի հավասարակշռությունը և խաղի կանոնները. «Հարևաններ»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան վերջին հարյուր տարվա ընթացքում անընդհատ նայել է Զանգեզուրին:
Ճանապարհ, բռնազավթում, միջանցք….ինչ-որ տարբերակով այդ ուղին նրան պետք է եղել: Ոչ
մի նորություն այսօրվա Էրդողանյան քաղաքականության մեջ մենք չենք տեսնում:

Միակ բանը, որ իրոք փոխվել է, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն
է: Պետք է հասկանալ, որ մեր դաշնակից Մոսկվան այլևս ԽՍՀՄ թափն ունեցող գերտերություն
չէ, իսկ Անկարան թափ է առնում: Պետք է դուրս գալ մեր հասարակության մեջ շրջանառվող
տարբեր միֆերից, որոնք հավաստիացնում են, թե «ռուսը թույլ չի տա»:





Հույսներս նախևառաջ մեր վրա պետք է դնենք: Հարկավոր է հստակ գիտակցել,
որ այսօր մեր դիմադրողականությունն ու մոտեցումներն են փոխվել, թուրքական թիրախներն
ու նպատակները չեն փոխվել:  

Loading...