16:10   14-04-2021
Լայնամասշտաբ բախում Ռուսաստանի և Թուրքիայի միջև չի լինի, բայց լոկալ՝ հնարավոր է. Թուրքիան գիտե՝ իր թիկունքին արևմուտքն է
Թողնել մեկնաբանություն

Ռուս-ուկրաինական լարվածությունում
մասնաբաժին ունի դարձյալ Թուրքիան: Խրախուսելով Ուկրաինայի ռազմատենչությունը՝ Թուրքիան
բախման մարտահրավեր է ուղղում Ռուսաստանին: Դոնբասը շղթայի շարունակությունն է. առաջին
օղակը  Սիրիան էր, երկրորդը Արցախը, երրորդը՝
Դոնբասը: Այդ շղթան Ռուսաստանին սեղմելու, թուլացնելու համար է. այստեղ Թուրքիան գործակատար
է և ունի շահույթ:  Այն ինչ շատերը որակում
են ռուս-թուրքական բարեկամություն, իրականում լարվածություն է. զսպող կողմը Ռուսաստանն
է, որ անընդհատ ետ-ետ քայլեր է անում, բայց Թուրքիան շարունակ սադրում է: 

Loading...